Կիևի մետրոն դադարեցրել է աշխատանքը և այժմ այն օգտագործվում է որպես մարդկանց ապաստարան
Կիևի մետրոն դադարեցրել է աշխատանքը և այժմ այն օգտագործվում է որպես մարդկանց ապաստարան։ Տեղեկությունը տարածում է քաղաքի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։
«Մետրոպոլիտենն անցել է ապաստանի ռեժիմի և կդադարեցնի փոխադրումները»,- գրել է քաղաքապետը։
Քաղաքի քաղաքապետը Կիևի բնակիչներին կոչ է անում զերծ մնալ տնից դուրս գալուց։
Նա ասաց, որ տնից դուրս գալը անհրաժեշտ կլինի միայն այն դեպքում, եթե կացարան տեղափոխվելու հրաման տրվի: