Կիևի մերձակայքում գտնվող Վասիլկովո քաղաքում այրվում է նավթային բազա
Կիևի մերձակայքում գտնվող Վասիլկովո քաղաքում այրվում է նավթային բազա

Կիևի մերձակայքում գտնվող Վասիլկովո քաղաքում նավթային բազա է այրվում։ Այս մասին տեղեկությունը տարածում է «Unian» գործակալությունը՝ հենվելով Կիևի շրջանային պետական ​​վարչակազմի ղեկավար Ալեքսեյ Կուլեբի վրա։

«Վասիլկովոյում ավիահարվածի հետևանքով նավթային բազան այրվում է։ Օկուպանտների ինքնաթիռները գիշերը կրակ են բացել նավթային բազայի վրա»,- գրել է Կուլեբը։

Կիևի մարզի ոստիկանության տվյալներով՝ Վասիլկովո օդանավակայանի ուղղությամբ ավիահարվածի ժամանակ առնվազն վեց հրթիռ է արձակվել։

Տեղում աշխատում են փրկարարները։ Առայժմ հայտնի չէ, թե տները վնասվել են, թե ոչ։