Կիևի մարզի Մակարովի շրջանում ռուսների կողմից սպանված 132 մարդ է հայտնաբերվել
Կիևի մարզի Մակարով բնակավայրում ռուս զինվորների կողմից սպանված 132 մարդ է հայտնաբերվել: Այս մասին տեղեկությունը տարածում է ուկրաինական մամուլը՝ վկայակոչելով բնակավայրի վարչակազմի ղեկավար Վադիմ Տոկարին։
Տեղական իշխանությունների տվյալներով՝ Մակարովի 40%-ը ոչնչացված է։ Շատ տներ ենթակա չեն վերականգնման։
Ինչպես ասել է Վադիմ Տոկարը, սպանվածների մեծ մասը հայտնաբերվել է զանգվածային գերեզմաններում։ Նրա խոսքով, մինչ պատերազմը բնակավայրում ապրում էր 15 հազար մարդ, մինչդեռ պատերազմի ակտիվ փուլում Մակարովում մնացել էր մինչև հազար մարդ։