Կիևի քաղաքային վարչակազմի տվյալներով՝ ռուսական ներխուժումից հետո Կիևում զոհվել է 222 մարդ, որոնցից 60-ը՝ խաղաղ բնակիչ էր
Մինչ օրս Կիևում 222 մարդ է զոհվել Ուկրաինա ռուսական ներխուժումից հետո, որոնցից 60-ը խաղաղ բնակիչներ են, այդ թվում՝ չորս երեխա։ Տվյալները հրապարակել է Կիևի քաղաքային պետական վարչակազմի ղեկավարի տեղակալ Նիկոլայ Պովորոզնիկը։
Նրա խոսքով՝ մարտական գործողությունների ընթացքում վիրավորվել է 889 մարդ, որոնցից 241-ը խաղաղ բնակիչներ են, 18-ը՝ երեխաներ, երեքը՝ շտապօգնության վարորդներ, մեկ բժիշկ։
Բացի այդ, Նիկոլայ Պովորոզնիկի հրապարակած տվյալների համաձայն, պատերազմը սկսելուց հետո Ռուսաստանը մայրաքաղաքում ավերել է 36 բնակելի տուն, հինգ մասնավոր սեփականություն, վեց դպրոց և չորս մանկապարտեզ։
Նիկոլայ Պովորոզնիկի տվյալներով՝ Կիևում վերջին 22 օրվա ընթացքում 757 երեխա է ծնվել։