Կիևի քաղաքապետի խոսքով՝ քաղաքի թաղամասերից մեկում 10 հարկանի շենքի բակում արկ է ընկել
Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի խոսքով՝ Կիևում 10 հարկանի շենքի բակում արկ է ընկել։
Կլիչկոյի խոսքով՝ հրետակոծության հետևանքով ոչ ոք չի զոհվել, հինգ մարդ վիրավորվել է։
«Հարգելի բարեկամներ, հակառակորդը շարունակում է օդային հարվածներ հասցնել Կիևին։ Արկն ընկել է Սվյատոշին թաղամասի 10 հարկանի շենքի բակում։ Ավերվել են շենքը և հարակից մեքենաները։ Ըստ տեղեկությունների՝ վթարի հետևանքով ոչ ոք չի զոհվել։ Հինգ մարդ վիրավորվել է, նրանցից երկուսը հոսպիտալացված են»,- ասել է Կլիչկոն