Կիևի իշխանությունները քաղաքացիներին կոչ են անում դեռ չվերադառնալ Ուկրաինայի մայրաքաղաք
Կիևի իշխանությունները քաղաքացիներին կոչ են անում դեռ չվերադառնալ Ուկրաինայի մայրաքաղաք։
Կիեւի տարածաշրջանային ռազմական վարչակազմի տվյալներով՝ ռուս զինվորականները վերսկսել են հարձակումները Կիևի վրա։
Միաժամանակ խցանված է երթևեկությունը քաղաքի մուտքի մոտ։
«Այս խցանումների պատճառով չի կարողանում տեղաշարժվել մարդասիրական օգնությունը, բժիշկները, շտապօգնության ծառայությունը, զինվորականները»,- հայտնել են Կիևի շրջանային ռազմական վարչությունում։
Նրանց տվյալներով՝ օրական 40-50 հազար մարդ է վերադառնում քաղաք, ինչը վտանգ է ներկայացնում բնակչության համար։
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան պայթյունների ձայներ են լսվել Կիևում։ Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նրանց թիրախը դարձել է ռազմական գործարանը։