Կիևի դատախազությունը այսօր Միխեիլ Սաակաշվիլուն կհարցաքննի արտահանձնման ստուգման շրջանակներում
Կիևի դատախազությունը այսօր Միխեիլ Սաակաշվիլուն կհարցաքննի արտահանձնման ստուգման շրջանակներում,- այս մասին տեղեկություն է տարածում ուկրաինական ԶԼՄ-ը՝ Ուկրաինայի արդարադատության նախարարության վրա հենվելով:
Նշված տեղեկությունը ուկրաինական հեռուստաընկերություններց մեկում հաստատել է Կիևի դատախազության մամլո քարտուղար Նադեժդա Մաքսիմեցը:
Հիշեցնենք, որ վրացական կողմը Ուկրաինա է ուղարկել Սաակաշվիլու արտահանձնման պահանջ, որի հիման վրա Ուկրաինայի արդարադատության նախարարությունն սկսել է արտահանձնման ստուգումը: