Կիև-Թբիլիսի չվերթ իրականացնող ինքնաթիռը իրականացրել է վթարային վայրէջք
Կիև-Թբիլիսի չվերթ իրականացնող ինքնաթիռը իրականացրել է վթարային վայրէջք:
Ինչպես առաջին ալիքին հայտնել են Թբիլիսիի միջազգային օդանավակայանից հավանաբար վթարային վայրէջքի պատճառը հանդիսացել է արգելակների անսարքիությունը:
Նրանց խոսքերով Թբիլիսիի միջազգային օդանավակայանում մոբիլիզացված էին արտակարգ իրավիճակների ծառայության աշխատակիցները, սակայն «ՈՒկրաինական ավիաուղիների» ինքնաթիռում գտնվող ուղևորներին և անձնակազմի անդամներին փրկարարների օգնությունը պետք չի եղել:
Այս պահին ինքնաթիռը անցնում է տեխնիկական ստուգում, որից հետո պարզ կլինի կկատարի թե ոչ ինքնաթիռը Թբիլիսի-Կիև չվերթը:
Հեղինակ -
Edgar Barsegyan