Ռուսթավի-Թբիլիսիի մայրուղու վրա, Քվեմո Փոնիճալայում, ավտոմեքենան վրաերթի է ենթարկել անչափահասի:
Տուժած երեխան տեղափոխվել է հիվանդանոց:
Ինչպես հայտնել են Առաջի ալիքին ՆԳՆ-ում, վարորդը դեպքի վայրից չի թաքնվել:
Վթարի հետ կապված նշանակվել են համապատասխան փորձաքննություններ:
Քրեական գործը հարուցվել է 276-րդ հոդվածով, որը նկատի ունի տրանսպորտի երթևեկության անվտանգության կամ շահագործման կանոնի խախտում: