Քվեմո Քարթլիում մեկ անձ է ձերբակալվել դստերը ամուսնանալ ստիպելու և ինքնասպանության փորձի դրդելու մեղադրանքով
ՆԳՆ Քվեմո Քարթլիի ոստիկանության վարչության Դմանիսիի շրջանային բաժնի աշխատակիցները, ձեռնարկված օպերատիվ միջոցառումների եւ քննչական գործողությունների արդյունքում, ձերբակալել են 1980 թվականին ծնված Շ.Ա.-ին։ Նա ձերբակալվել է ընտանիքի անդամին ամուսնանալ ստիպելու և ինքնասպանության փորձի դրդելու մեղադրանքով։
Նախարարության տեղեկություններով՝ հանցանքը պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը վեց տարի ժամկետով։
«Քննությամբ պարզվել է, որ մեղադրյալը դստերը՝ 2002 թվականին ծնված Ս.Ա.-ին, ստիպել է ամուսնանալ իր կամքին հակառակ, ինչի պատճառով աղջիկը փորձել է ինքնասպան լինել։ Ս.Ա.-ին ցուցաբերվել է համապատասխան բուժօգնություն, նրա կյանքին վտանգ չի սպառնում։
«Ընտանիքի անդամին ամուսնության հարկադրելու և սեռով պայմանավորված ինքնասպանության հասցնելու փաստով հետաքննությունը շարունակվում է Վրաստանի քրեական օրենսգրքով»,- նշվում է տեղեկատվության մեջ։