Քվեմո Քարթլիի շրջանում բացվել է արտակարգ իրավիճակների համակարգման և շտապ օգնության երկու նոր վարչական շենք
Քվեմո Քարթլիի շրջանում բացվել է արտակարգ իրավիճակների համակարգման և շտապ օգնության երկու նոր վարչական շենք: Ռուսթավիի շտապ օգնության բուժանձնակազմն այսուհետ աշխատանքը կշարունակի նոր աշխատանքային միջավայրում:
Արտակարգ իրավիճակների համակարգման և շտապ օգնության կենտրոնի տնօրեն Ավթանդիլ Թալակվաձեն, Քվեմո Քարթլիում պետական լիազոր Շոթա Ռեխվիաշվիլու հետ միասին այցելել է միջազգային չափանիշներին համապատասխան շրջանային շենքեր և Գամարջվեբա գյուղին փոխանցել շտապ օգնության լիարժեք հագեցված ավտոմեքենա:
«Արտակարգ իրավիճակների համակարգման և շտապ օգնության կենտրոնին վարչական շենքերով ապահովման նախագիծը շրջանային զարգացման և ենթակառուցվածքի նախարարությունն իրականացնում է տեղի ինքնակառավարման մարմինների հետ միասին»,- հայտարարում են Արտակարգ իրավիճակների համակարգման և շտապ օգնության կենտրոնում: