Քվեմո Քարթլիի ոստիկանությունը Մարնեուլիում ձերբակալել է կարմիր շրջաբերականով հետախուզվող անձի
Քվեմո Քարթլիի ոստիկանությունը Մարնեուլիում ձերբակալել է կարմիր շրջաբերականով հետախուզվող անձի: Այս մասին տեղեկատվություն է տարածել Ներքին գործերի նախարարությունը:
«ՆԳ նախարարության Քվեմո Քարթլիի ոստիկանության դեպարտամենտի աշխատակիցները ձերբակալել են 1968 թվականին ծնված Թուրքիայի Հանրապետության քաղաքացի Է.Կ.-ին, որը հետախուզվում էր Ինտերպոլի կողմից կարմիր շրջաբերականով:
Ձերբակալվածը հետախուզվում էր Թուրքիայում կատարված գողությունների համար՝ Թուրքիայի Հանրապետության իրավապահ մարմինների պահանջով:
Իրավապահ մարմինների աշխատակիցները Մ.Ի.-ին Մառնեուլիում ձերբակալել են քննչական գործողությունների արդյունքում:
Ձերբակալվածի նկատմամբ օրենքով նախատեսված արտահանձնման ընթացակարգերը շարունակվում են», – ասվում է ՆԳ նախարարության տեղեկատվության մեջ: