Քվեմո Քարթլիի ոստիկանությունը ձերբակալել է 2004 թվականից ի վեր տարբեր հանցագործությունների համար հետախուզվող անձի
Քվեմո Քարթլիի ոստիկանությունը ձերբակալել է 2004 թվականից ի վեր տարբեր հանցագործությունների համար հետախուզվող անձի

Ներքին գործերի նախարարության Ներքին Քարթլիի և պարեկային ոստիկանության ստորաբաժանումների համատեղ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձերբակալվել է տարբեր հանցագործությունների համար որոնվող՝ 1987 թվականին ծնված Ի.Ա.-ն։ Այս մասին տեղեկությունը տարածում է ՆԳՆ-ն։

Նրանց հաղորդմամբ՝ ձերբակալված Ի.Ա.-ն իրավապահ մարմինների կողմից 2004 թվականից որոնվում էր դիտավորյալ առողջությանը վնաս հասցնելու և սեռական բնույթի գործողություն կատարելու մեղադրանքով։

«Իրավապահները մեղադրյալին ձերբակալել են Թբիլիսիի միջազգային օդանավակայանում այն պահին, երբ նա փորձում էր հատել սահմանը՝ օգտագործելով ուրիշի անվան վրա տրված անձնագիր։

Մեղադրյալը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ», – ասված է ՆԳՆ տարածած տեղեկատվության մեջ։