Քվեմո Քարթլիի ոստիկանությունը բացահայտել է տարբեր ժամանակներում տեղի ունեցած խարդախության փաստ, ձերբակալված է երկու անձ
Վրաստանի ներքին գործերի նախարարության Քվեմո Քարթլիի ոստիկանության դեպարտամենտի Մառնեուլիի շրջանային վարչության աշխատակիցները մի քանի անգամ կատարված խարդախության մեղադրանքով, ինչը զգալի վնաս է պատճառել, տարբեր ժամանակներում ձերբակալել են երկու անձի։
ՆԳՆ-ի փոխանցմամբ՝ քննությամբ պարզվել է, որ մեղադրյալը համագյուղացիներին խոստացել է պատրաստել Գերմանիայի Դաշնության աշխատանքային վիզաներ, նախապես վերցրել է 1 500-ական եվրո, սակայն խոստումը չի կատարել և խարդախությամբ տիրացել է քաղաքացիներին պատկանող գումարին։
«Քննությամբ նաև պարզվել է, որ մեղադրյալներից մեկը չարաշահել է ծանոթի վստահությունը, որը բնակարանի հետգնման պայմանագիր էր կնքել, սեփականատիրոջը փոխանցելու համար շորթել է 8 000 լարի և գումարին տիրացել ապօրինաբար։
Իրավապահները իրականացված օպերատիվ միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում հանցագործություն կատարած անձանց ձերբակալել են որպես մեղադրյալ։
Քննությունն ընթանում է Քրեական օրենսգրքի 180-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» և 3-րդ մասի «գ» ենթակետերով, ինչը նախատեսում է ազատազրկում՝ մինչև 9 տարի ժամկետով», — նշված է ՆԳՆ-ի հաղորդագրության մեջ։