Քվեաթերթիկների հարյուր տոկոսը հաշվելուց հետո Վլադիմիր Պուտինը հավաքել է ձայների 87,28 տոկոսը
Քվեաթերթիկների հարյուր տոկոսը հաշվելուց հետո Վլադիմիր Պուտինը հավաքել է ձայների 87,28 տոկոսը։ Ռուսական լրատվամիջոցի փոխանցմամբ՝ այս մասին նշված է երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների մեջ։ Երկրորդ տեղում Նիկոլայ Խարիտոնովն է (Կոմունիստական կուսակցություն)՝ 4,31 տոկոս, երրորդում՝ Վլադիսլավ Դավանկովը (Նոր ժողովրդական կուսակցություն)՝ 3,85 տոկոս, չորրորդում՝ Լեոնիդ Սլուցկին (ՌԼԴԿ)՝ 3,20 տոկոս։
Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընտրությունների պաշտոնական արդյունքները կհրապարակի մարտի 21-ին, արտահերթ նիստում։
Ռուսաստանի նախագահական ընտրություններին մասնակցությունը կազմել է 77,44 տոկոս։