Քվեարկության 72.4%-ի հաշվարկից հետո Բենիամին Նեթանյահուի դաշինքն ունի 54 մանդատ, մինչդեռ նրա մրցակից դաշինքը՝ 48, այս պահին ոչ մի դաշինք չի կարողանում ինքնուրույն կառավարություն ձևավորել
Իսրայելի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է ընտրատեղամասերի 72.4%-ի հաշվարկի արդյունքները, որոնց համաձայն՝ վարչապետ Բենիամին Նեթանյահուին աջակցող դաշինքն ունի 54 մանդատ, իսկ Գադի Այզենկոտի գլխավորած դաշինքը՝ 48։
Իսրայելի ԿԸՀ-ի տվյալներով՝ արաբական կուսակցություններն այժմ ունեն 18 մանդատ։
Արդյունքները նախնական են և կարող են փոխվել ձայների հաշվարկի շարունակության հետ մեկտեղ։
Իսրայելական լրատվամիջոցների տվյալներով՝ կառավարություն ինքնուրույն ձևավորելու համար անհրաժեշտ է 61 մանդատ, հետևաբար, նախնական տվյալներով, ոչ մի քաղաքական դաշինք չի կարող հավաքել անհրաժեշտ մեծամասնությունը։