Քվեարկիր Վրաստանի օգտին՝ Մանկական Եվրատեսիլիում. Քվեարկությունը սկսված է
Քվեարկիր Վրաստանի օգտին՝ Մանկական Եվրատեսիլիում. Քվեարկությունը սկսված է

Վրաստանի ներկայացուցիչ Անդրիա Փուտկարաձեն նոյեմբերի 16-ին Մանկական Եվրատեսիլ երգի մրցույթի բեմում հանդես կգա 9-րդ համարի ներքո։ Մրցույթը կմեկնարկի Թբիլիսիի ժամանակով 21:00-ին։ Վրացի մասնակիցը կկատարի «To My Mom» երգը։

Քվեարկությունն արդեն սկսվել է։ Քվեարկելու համար պետք է անցնեք հղումով:

Վրաստանի ներկայացուցչի օգտին հնարավոր է քվեարկել Վրաստանից և աշխարհի ցանկացած երկրից։ Դրա համար անհրաժեշտ է դիտել կարճ վիդեո կոլաժ, ընտրել Վրաստանը և ևս երկու երկրներ, սեղմել VOTE կոճակը: Քվեարկելիս պետք է կատարել մի պարզ մաթեմատիկական գործողություն:

Այս տարվա մրցույթին, որը կանցկացվի Մադրիդում, կմասնակցի 17 երկիր։

Հերթականությունը հետևյալն է՝ Իտալիա, Էստոնիա, Ալբանիա, Հայաստան, Կիպրոս, Ֆրանսիա, Հյուսիսային Մակեդոնիա, Լեհաստան, Վրաստան, Իսպանիա, Գերմանիա, Նիդեռլանդներ, Սան Մարինո, Ուկրաինա, Պորտուգալիա, Իռլանդիա և Մալթա։

Վրացի մասնակցի երգի հեղինակը Գիգա Կուխիանիձեն է, նրա հետ տեքստի վրա աշխատել է Մակա Դավիթաիան։

Տեսահոլովակը նկարահանվել է Հանրային հեռարձակողի կողմից: Կոստյումը պատկանում է Իզա Նադարեիշվիլիին։