ԿՀՎ-ի ղեկավարն ասում է, որ ըստ հետախուզական տվյալների, Ռուսաստանը չի պլանավորում մարտավարական միջուկային զենք կիրառել
ԿՀՎ-ի ղեկավարն ասում է, որ ըստ հետախուզական տվյալների, Ռուսաստանը չի պլանավորում մարտավարական միջուկային զենք կիրառել

ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) ղեկավար Ուիլյամ Բերնսը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինը «չի հավատում, որ կարող է իրեն թույլ տալ պարտվել Ուկրաինայի հետ պատերազմում»։ Այս մասին տեղեկություն է տարածում «Սի Էն Էնը»։ Ուիլյամ Բերնսի կարծիքով՝ Ուկրաինայի պատերազմի երկրորդ փուլը շատ ավելի ռիսկային է, քան առաջինը, քանի որ Վլադիմիր Պուտինը մեծ խաղադրույք է կատարել հաջողության հասնելու համար։

«Նա այժմ այնպիսի իրավիճակում է, որ չի հավատում, որ կկարողանա թույլ տա որ հաղթեն իրեն։ Կարծում եմ, որ նա վստահ է, որ խաղադրույքի կրկնապատկումը թույլ կտա առաջընթացը», – ասել է Բերնսը:

Բերնսն ասել է, որ պատերազմի երկրորդ փուլում հակամարտությունը միջուկային առճակատման վերածելու ռիսկը պետք չէ պատշաճ կերպով թերագնահատել, թեև հետախուզության տվյալներով՝ Ռուսաստանը մարտավարական միջուկային զենք կիրառելու պլաններ չունի:

Բերնսը նաև ասել է, որ Չինաստանն ակտիվորեն հետևում է Ուկրաինայում ռուսական պատերազմին և փորձում է եզրակացություններ անել, թե երբ և ինչպես իրականացնել Թայվանը գրավելու սեփական հավակնությունները, որտեղ կարող է օգտագործել նմանատիպ սցենար։