Քուվեյթի պաշտպանության նախարարություն. Քուվեյթում մի քանի ամերիկյան ռազմական ինքնաթիռներ են կործանվել, անձնակազմի անդամները ողջ են մնացել, նրանց առողջական վիճակը կայուն է
Քուվեյթի պաշտպանության նախարարություն. Քուվեյթում մի քանի ամերիկյան ռազմական ինքնաթիռներ են կործանվել, անձնակազմի անդամները ողջ են մնացել, նրանց առողջական վիճակը կայուն է

Քուվեյթում ամերիկյան ռազմական ինքնաթիռներ են կործանվել։ Քուվեյթի պաշտպանության նախարարության տվյալներով՝ անձնակազմի անդամները չեն տուժել։

«Այսօր առավոտյան մի քանի ամերիկյան կործանիչներ են կործանվել։ Նրանք անվնաս են մնացել և տեղափոխվել են հիվանդանոցներ՝ բժշկական զննումների։ Նրանց վիճակը կայուն է», – ասվում է նախարարության հայտարարության մեջ։

Պաշտպանության նախարարության տվյալներով՝ նրանք համագործակցում են ԱՄՆ-ի հետ և հետաքննություն են անցկացնում՝ վթարի պատճառները պարզելու համար։