Քուվեյական ավիաընկերությունը հետաքրքրված է Վրաստան չվերթների իրականացմամբ
Քուվեյական ավիաընկերությունը հետաքրքրված է Վրաստան չվերթների իրականացմամբ

Առաջին փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Դմիտրի Քումսիշվիլին հանդիպել է Jazeera Airways ավիաընկերության նախագահ Ռոհիտ Ռամաչանդրանի և փոխնախագահ Ռաֆիկ Բոգդադի հետ:

Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության լրատվությամբ, հանդիպմանը քուվեյթական ավիաընկերության ղեկավարները հայտարարել են, որ մոտ ապագայում Jazeera Airways-ը հնարավորություն ունի մոտ օրերին իրականացնել Ալ-Քուվեյթ-Թբիլիսի չվերթը: Հանդիպմանը նշվել է, որ քուվեյթական կողմը այս պահին ուսումնասիրելու է Վրաստանի ավիացիոն շուկան:

Նախարարության լրատվությամբ, հանդիպմանը ներկա են եղել նաև Վրաստանի զբոսաշրջության ազգային գործակալության ղեկավար Գիորգի Չոգովաձեն և Վրաստանի օդանավակայանների միության գլխավոր տնօրեն Քեթևան Ալեքսիձեն: