Քութայիսում կառուցվող շենքում կոնստրուկցիայի փլուզման հետևանքով մեկ մարդ է զոհվել
Քութայիսիում՝ Իոսելիանիի փողոցում, կառուցվող շենքի կոնստրուկցիայի փլուզման հետևանքով մեկ մարդ է զոհվել։
Առկա տեղեկություններով՝ զոհվածն աշխատում էր կառուցվող օբյեկտում։
ՆԳՆ տեղեկություններով՝ հետաքննություն է սկսվել Քրեական օրենսգրքի 240-րդ հոդվածով, որը նախատեսում է անվտանգության կանոնների խախտում լեռնային, շինարարական կամ այլ աշխատանքների իրականացման ժամանակ։