Քութայիսիում «Վրաստանի բանկի» մասնաճյուղի վրա հարձակման համար ձերբակալված Գրիգոլ Նարսիային պաշտպանելու են հինգ փաստաբաններ
Քութայիսիում «Վրաստանի բանկի» մասնաճյուղի վրա հարձակման համար ձերբակալված Գրիգոլ Նարսիային պաշտպանելու են հինգ փաստաբաններ

«Իրավաբանների ասոցիացիան» կպաշտպանի Գրիգոլ Նարսիայի շահերը, ով ձերբակալվել էր Քութայիսիում «Վրաստանի բանկի» մասնաճյուղի վրա հարձակման համար։

Գործին արդեն միացել է հինգ փաստաբանների խումբը։ Պաշտպանության տակ գտնվող անձին հանդիպած փաստաբան Ցիցի Բաբունաշվիլին ասում է, որ դեռ ծանոթ չէ գործի նյութերին, թեև չի բացառում, որ կողոպուտի պատճառը եղել է կալանավորի որդու առողջական վիճակը։

Փաստաբան Սոսո Քութաթելաձեն ասում է, որ պաշտպանությունը պահանջում է կալանավորի հոգեկան առողջության փորձաքննություն։

«Մեր թիմը պաշտպանում է Գրիգոլ Նարսիայի շահերը։ Մենք կպահանջենք գործի նյութերը և դրա հիման վրա կմշակվի պաշտպանության ռազմավարությունը։ Առաջին հերթին պետք է հաստատել այս անձի հոգեկան առողջության վիճակը։ Այդ կապակցությամբ, հավանաբար, փորձաքննություն կնշանակենք»,- ասել է փաստաբան Սոսո Քութաթելաձեն։

Գրիգոլ Նարսիային այսօր պաշտոնապես մեղադրանք կառաջադրվի։

Հիշեցնենք, որ ՆԳ նախարարությունը ձերբակալել է Գրիգոլ Նարսիային՝ Քութայիսիում «Վրաստանի բանկ»-ի մասնաճյուղերից մեկի վրա հարձակվելու, ահաբեկչություն կատարելու, ահաբեկչական նպատակներով պատանդ վերցնելու և ապօրինի զինամթերք գնելու, պահելու և կրելու մեղադրանքով։
Միջադեպը հետաքննվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 236-րդ, 323-րդ և 329-րդ հոդվածներով։