Քութայիսիի օդանավակայանում մաքսավորները հայտնաբերել են չհայտարարագրված ոսկե մետաղադրամներ
Քութայիսիի օդանավակայանում չհայտարարագրված ոսկե մետաղադրամներ են հայտնաբերվել։
Այս մասին տեղեկություն է տարածում ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը։
«Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության Քութայիսիի օդանավակայանի մաքսակետում, կասկածանքով, օտարերկրյա քաղաքացու ինչպես ֆիզիկական, այնպես էլ պատկանող ուղեբեռի/ձեռքի ուղեբեռի մանրազնին զննության արդյունքում հայտնաբերել են մեծ քանակությամբ չհայտարարագրված ոսկե մետաղադրամներ (ընդհանուր քաշը՝ 187,24 գրամ)։ Չհայտարարագրված ապրանքների մաքսային արժեքը կազմել է 43102.65 լարի։ Օրինախախտ քաղաքացու գործի նյութերը հանձնվել են Ֆինանսների նախարարության քննչական ծառայություն՝ հետագա արձագանքման համար»,- հայտնեցին Եկամուտների ծառայությունից։