Քութայիսիի օդանավակայանի ուղևորների համար գնացքի տոմսերը յոթ օր անվճար կլինեն
Վրաստանի երկաթուղու նվերը Քութայիսիի օդանավակայանի ուղևորներին: Յուրաքանչյուր քաղաքացի, ով ժամանում է Քութայիսիի օդանավակայան կամ մեկնում Քութաիսիի օդանավակայանից տարբեր ուղղություններով, Վրաստանի երկաթուղուց անվճար գնացքի տոմսեր կստանա:
Երկաթուղու մամուլի ծառայությունից հայտնում են, որ ապրիլի 30-ից յոթ օր բոլոր ուղևորները, ովքեր երկաթուղու տոմսարկղում կներկայացնեն Քութայիսիի օդանավակայանի տոմսը, Թբիլիսիից, Զուգդիդիից, Բաթումիից, Փոթիից և Օզուրգեթիից կուղևորվեն Կոպիտնարի և Կոպիտնարից՝ Թբիլիսի, Բաթումի, Զուգդիդի, Փոթի և Օզուրգեթի ուղղությամբ կերթևեկեն անվճար։
Կառավարության հատուկ որոշման համաձայն՝ Վրաստանի օդանավակայանների միությունը ուղևորափոխադրումներ կկատարի վերանորոգված կայարանից Քութայիսիի օդանավակայան և օդանավակայանից կայարան։ Ցանկանում ենք հիշեցնել, որ բոլոր մարդատար գնացքները կանգ կառնեն «Քութաիսիի օդանավակայան» կոչվող կայարանում»,- հայտնում են Վրաստանի երկաթուղուց։