Քութայիսիի միջազգային օդանավակայանում FlyArystan-ը սկսել է թռիչքներ կատարել դեպի Ալմաթի
Ղազախական «FlyArystan» ցածր բյուջետային ավիաընկերությունը սկսել է կանոնավոր ուղիղ չվերթներ Ալմաթիից դեպի Քութայիսի։ Ալմաթին ղազախական հինգերորդ քաղաքն է, որտեղից ուղիղ կանոնավոր չվերթներ են իրականացվում դեպի Քութայիսի միջազգային օդանավակայան շաբաթական երկու անգամ՝ չորեքշաբթի և կիրակի օրերին։
Դեպի Ալմաթի մեկնարկային չվերթի կապակցությամբ Քութաիսիի միջազգային օդանավակայանում կայացել է դիմավորման պաշտոնական արարողություն, որին մասնակցել են ավիաընկերության ներկայացուցիչներ, Վրաստանում Ղազախստանի Հանրապետության դեսպանության երկրորդ քարտուղարը և Վրաստանի օդանավակայանների ասոցիացիայի տնօրենը։ Առաջին չվերթով Ղազախստանից ժամանել է 175 ուղեւոր
«FlysArystan-ն էլ ավելի է ուժեղացնում իր գործունեությունը Քութաիսիի միջազգային օդանավակայանում։ Ալմաթի – այսօրվանից մեր օդանավակայանին ավելացվել է բոլորովին նոր՝ հինգերորդ ուղղությունը, ինչը նշանակում է, որ Ղազախստանի քաղաքներն ամբողջությամբ ծածկվելու են Քութայիսից։ Կենտրոնական Ասիան նոր ուղղություն է Քութաիսիի օդանավակայանի և ընդհանրապես Իմերեթիի տարածաշրջանի համար։ FlyArystan-ի հաջող օրինակը ցույց տվեց, որ մեր տարածաշրջանը շատ հետաքրքիր, ռազմավարական կարևոր և գրավիչ ուղղություն է Ղազախստանի համար։ Ամռանը ավիաընկերությունը Ղազախստանից Քութայիսի թռիչքներ է իրականացնելու շաբաթական 15 անգամ»,- ասել է Իրակլի Քարքաշաձեն։
Բացի Ալմաթիից, ղազախական FLyArystan ցածրագին ավիաընկերությունը կանոնավոր ուղիղ չվերթներ է իրականացնում դեպի Քութայիսի մայրաքաղաք Աստանայից, Ատիրաուից, Ակտաուից և Շիմքենթից:
2022 թվականի տվյալներով՝ ավիաընկերությունը Քութայիսիի միջազգային օդանավակայանում սպասարկել է 135 000 ուղեւորի։
Տեղեկությունը տարածում է Վրաստանի օդանավակայանների միության մամուլի ծառայությունը։