Քութայիսիի միջազգային համալսարանը և դատապարտյալների մասնագիտական ուսուցման և վերապատրաստման կենտրոնը համաձայնության են եկել համագործակցության շուրջ
Քութայիսիի միջազգային համալսարանի (ՔՄՀ) և «Դատապարտյալների մասնագիտական ուսուցման և վերապատրաստման կենտրոն» ՀԿ-ի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր։
Փաստաթուղթը ստորագրել են ՔՄՀ-ի գործադիր տնօրեն/ռեկտոր Վախթանգ Ցագարելին և կենտրոնի տնօրեն Թամթա Դեմուրիշվիլին։ Միջոցառմանը մասնակցել են արդարադատության փոխնախարար Մերաբ Տուրավան, ՔՄՀ-ի ռեկտոր Լևան Կոպալիանին, արդարադատության նախարարության և համալսարանի ներկայացուցիչները։
Համագործակցության նպատակն է ՔՄՀ-ի հոգեբանության և իրավունքի ծրագրերի ուսանողների համար ստաժավորումը հեշտացնելը։ Ուսանողները հնարավորություն կունենան կենտրոնում մասնագիտական պրակտիկա անցնել այնպիսի կարևոր ոլորտներում, ինչպիսիք են՝ դատապարտյալների, պայմանական դատապարտյալների և նախկին կալանավորների վերասոցիալականացումը-վերականգնումը, շահառուներին աջակցող պետական ծառայությունները, վերականգնողական գործընթացի համար կարևոր հոգեբանական և իրավական ասպեկտները։
Այցի ընթացքում հյուրերը հանրային դասախոսություն են անցկացրել ՔՄՀ-ի ուսանողների համար, որը բացվել է Քութաիսիի միջազգային համալսարանի գործադիր տնօրեն/ռեկտոր Վախթանգ Ցագարելիի ողջույնի խոսքով։ Հանդիպման ժամանակ արդարադատության փոխնախարար Մերաբ Տուրավան խոսել է նախարարության գործունեության առաջնահերթությունների մասին։ Ուսանողների համար հանրային դասախոսության ժամանակ խոսվեց դատապարտյալների, պայմանական դատապարտյալների և նախկին կալանավորների վերասոցիալականացման-վերականգնման ընթացիկ կրթական և զբաղվածության ծրագրերի մասին: Հանդիպումն անցավ ինտերակտիվ ռեժիմով, և ուսանողները ստացան իրենց հետաքրքրող թեմաների վերաբերյալ համապարփակ պատասխաններ։
Տեղեկատվությունը հրապարակել է Քութայիսիի միջազգային համալսարանը։