Քութայիսիի ինտերվենցիոն բժշկության կենտրոնի բակում պայթյուն է որոտացել
Քութայիսիի ինտերվենցիոն բժշկության կենտրոնի բակում պայթյուն է որոտացել. Ըստ նախնական տեղեկությունների՝ հավանական է, որ պայթել է գազի բալոնը։
Պայթյունի հետեւանքով շենքերից մեկը փլուզվել է։
Վրաստանի Առաջին ալիքի նկարահանող խումբը տեղում է և պարզում է մանրամասները։
Ինչպես Վրաստանի Առաջին ալիքին հայտնել են փրկարար ծառայությունից, պայթյունի հետեւանքով ոչ ոք չի տուժել։