Քութայիսիի և Մադրիդի միջև ուղիղ ավիահաղորդակցությունը վերականգնվել է
Կապ
Մեր սոցիալական էջերը
Այսօրվանից սկսած, շաբաթական երկու հաճախականությամբ Քութայիսիի Դավիթ Աղմաշենեբելիի անվան միջազգային օդանավակայանից «Wizz Air» ավիաընկերությունը վերականգնել է ուղղակի կանոնավոր թռիչքները Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդի ուղղությամբ։ Քութայիսիի միջազգային օդանավակայանից Մադրիդ մեկնող օդանավը, լցված 230 ուղևորով, մի քանի ժամանակ առաջ է մեկնել։
Վրաստանի օդանավակայանների միավորման տեղեկացմամբ՝ Մադրիդի ուղղությամբ թռիչքները կիրականացվեն շաբաթական երկու հաճախականությամբ՝ երեքշաբթի և շաբաթ օրերին, A321neo տիպի օդանավով։
Քութայիսիի միջազգային օդանավակայանը առայժմ միակն է, որտեղից հնարավոր է Վրաստանից ուղիղ ավիաթռիչքով հասնել Իսպանիայի երկու քաղաք՝ Մադրիդ և Բարսելոնա։ Երկու քաղաքների ուղղությամբ իրականացվում են ուղղակի կանոնավոր թռիչքներ՝ շաբաթական ընդհանուր հինգ հաճախականությամբ։ 2025 թվականի առաջին եռամսյակում Վրաստանը Իսպանիայից հյուրընկալել է 2,988 այցելու։
Ներկայումս Դավիթ Աղմաշենեբելիի անվան օդանավակայանից վեց ավիաընկերություն իրականացնում է ուղղակի կանոնավոր թռիչքներ 18 երկրի 32 ուղղությամբ։ Դրանցից 24 ուղղությունը եվրոպական է։ Հունիսի 3-ից Քութայիսիի միջազգային օդանավակայանին կավելանա նաև նոր ուղղություն՝ Լիոնը։