Քութայիսիի ընտրատեղամասերի էլեկտրամատակարարումը կայուն է, իսկ Ռուսթավիի ընտրատեղամասերում էլեկտրամատակարարումը վերականգնվել է գեներատորի միջոցով. «Էներգո-Պրո Ջորջիա»
Քութայիսիի ընտրատեղամասերի էլեկտրամատակարարումը կայուն է, իսկ Ռուսթավիի ընտրատեղամասերում էլեկտրամատակարարումը վերականգնվել է գեներատորի միջոցով. «Էներգո-Պրո Ջորջիա»

«Էներգո-Պրո Ջորջիա» ընկերության տեղեկությամբ, Քութայիսիի ընտրատեղամասերում վթարը վերացվել է, իսկ Ռուսթավիի տեղամասերում էլեկտրամատակարարումը վերականգնվել է գեներատորի միջոցով:

Նրանց հայտարարությամբ, հոսանքի հատուկ անջատման մասին խոսելը սխալ է:

«Քութայիսիի ընտրատեղամասերի էլեկտրամատակարարումն այս պահին կայուն է: Ավտոմոբիլային գործարանի ավանի մոտակայքում էլեկտրաէներգիան մոտ ութ րոպեով անջատվել էր 2-3 ընտրատեղամասում:

«Էներգո-Պրո Ջորջիա» ընկերության տեխնիկական ծառայությունը օպերատիվ կերպով վերացրել է վթարը: Ամբողջ երկրում գործում է 3200 ընտրատեղամաս, և ընկերության տեխնիկական անձնակազմը կարողացել է նրանց ապահովել կայուն էներգիայի մատակարարմամբ: Էլեկտրաէներգիայի հատուկ անջատման մասին խոսելը սխալ է:

Ինչ վերաբերում է Ռուսթավիի 14-րդ և 15-րդ շրջաններին, որտեղ անջատվել է էլեկտրամատակարարումը, ապա ընկերության ներկայացուցիչներին հաջողվել է գեներատորի միջոցով վերականգնել նշված թաղամասերի էլեկտրամատակարարումը: Այս պահին ընթանում են էլեկտրահաղորդման գծի աշխատանքները», – հայտնել են ընկերությունում: