Քութայիսից Ղազախստան չվերթը հետաձգվել է
Քութայիսից Ղազախստան չվերթը հետաձգվել է

Քութայիսից Ղազախստան ավիաչվերթն այսօր չի իրականացվի։

Վրաստանի օդանավակայանների միության մամուլի ծառայության հաղորդմամբ, թռիչքը հետաձգվել է մինչև վաղը ժամը 12:00-ն։

Քութայիսիի միջազգային օդանավակայանից Ատիրաու չվերթը պետք է իրականացվեր այսօր առավոտյան ժամը 10:00-ին։

Հիշեցնենք, որ Ղազախստանից Վրաստան մի քանի չվերթներ հետաձգվել են։