Քութայիսից Ղազախստան ավիաչվերթներ դեռ չեն կատարվում։ Քութայիսի Դավիթ Աղմաշենեբելի անվան միջազգային օդանավակայանից Ատիրաու չվերթն արդեն երկու օր է չի կատարվում։
Վրաստանի Օդանավակայանների միության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Ղազախստանում ստեղծված իրավիճակի պատճառով թռիչքները դադարեցված են։ «FlyArystan»-ի ներկայացուցիչը դեռ չի մեկնաբանել լրատվամիջոցներին:
Քութայիսիի միջազգային օդանավակայանից Ղազախստան վերջին չվերթը կատարվել է երեք օր առաջ՝ Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանի ուղղությամբ։