Քութայիսի (Ճոմա)-Ալպանա-Մամիսոն լեռնանցքի 47-րդ կմ-ում երթևեկությունն արգելված է
Քութայիսի (Ճոմա)-Ալպանա-Մամիսոն լեռնանցքի 47-րդ կմ-ում ճանապարհային երթևեկությունն արգելված է, այս մասին հայտնում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհների դեպարտամենտը։
«Հանրապետական նշանակության «Քութայիսի (Ճոմա)-Ալպանա-Մամիսոն լեռնանցքի ավտոճանապարհի 47-րդ կմ-ում ժայռային զանգվածի փլուզման պատճառով արգելվում է բոլոր տեսակի ավտոտրանսպորտի երթևեկությունը»,- նշվում է տեղեկատվության մեջ։