Քութայիսի (Ճոմա)-Ալպանա-Մամիսոն լեռնանցքի 107-րդ կմ-ում ժամանակավորապես արգելվել է երթևեկությունը
Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության, ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտի տեղեկատվության համաձայն՝ Քութայիսի (Ճոմա)-Ալպանա-Մամիսոն լեռնանցքի 107-րդ կմ-ում վնասված ճանապարհի վերականգնման աշխատանքներով պայմանավորված, նշված հատվածով բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթեւեկությունը ժամանակավորապես արգելված է: