Քութայիսի-Սաիրմե ճանապարհահատվածում սահմանվել է հակասողանքային շղթաներով երթևեկության ռեժիմ
Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից հայտնում են, որ առատ ձյան պատճառով Քութաիսի-Բաղդաթի-Աբասթումանի-Բենարա ճանապարհի կմ28-կմ50 (Քութայիսի-Սաիրմե) հատվածում արգելված է կցորդիչով, կիսակցորդիչով և ավելի քան 30 տեղ ունեցող տրանսպորտային միջոցների տեղաշարժը:
Գերատեսչության տվյալներով՝ մնացած տիպի ավտոտրանսպորտի երթեւեկությունը թույլատրվում է հակասողանքային շղթաների կիրառմամբ։