Քութայիսի-Փարիզ չվերթի ժամանակ մինչև 60 տարեկան տղամարդը վատացել և մահացել է։
Ինչպես Վրաստանի առաջին ալիքին հայտնել է Wizz Air-ում, ինքնաթիռի թռիչքից 10 րոպե անց ուղևորը վատ է զգացել իրեն։
«Ինքնաթիռը թռչում էր Քութայիսիի վրայով վառելիքը սպառելու նպատակով, քանի որ լիքը բաքով ինքնաթիռ վայրէջք կատարելը ռիսկային է։ Ուղևորին չի հաջողվել փրկել։ Նա Վրաստանի քաղաքացի էր»,- հայտնել են Wizz Air-ից։
Նրանց տեղեկություններով՝ Քութայիսի-Փարիզ չվերթը կկայանա այսօր երեկոյան։ Ինչ վերաբերում է Փարիզից հաջորդ չվերթին, ապա այն նույնպես հետաձգվելու է։