Քութայիսի-Բարսելոնա չվերթը վերադարձել է Քութայիսիի միջազգային օդանավակայան՝ օդանավում պայթուցիկ նյութերի ենթադրյալ առկայության մասին տեղեկությունների պատճառով
Քութայիսի-Բարսելոնա չվերթը վերադարձել է Քութայիսիի միջազգային օդանավակայան՝ օդանավում պայթուցիկ նյութերի ենթադրյալ առկայության մասին տեղեկությունների պատճառով

Քութայիսի-Բարսելոնա չվերթը վերադարձել է Քութայիսիի միջազգային օդանավակայան, պատճառը օդանավում պայթուցիկ նյութի ենթադրյալ առկայության մասին տեղեկությունն է, հայտնում է Քութայիսիի միջազգային օդանավակայանը։

Օդանավակայանից հայտնում են, որ բոլոր համապատասխան ծառայությունները մոբիլիզացվել են և աշխատում են տեղում։

«Թռիչքից մի քանի րոպե անց Քութայիսի-Բարսելոնա չվերթը հետ է վայրէջք կատարել Քութայիսիի միջազգային օդանավակայանում։ Պատճառը ավիաընկերության կողմից օդանավում պայթուցիկ նյութի հավանական առկայության մասին տեղեկությունն էր, ինչի հիման վրա անձնակազմը որոշել է հետ վերադարձնել չվերթը Քութայիսիի օդանավակայան։ Տեղում մոբիլիզացված են բոլոր համապատասխան ծառայությունները, որոնք աշխատում են», – հայտնել են օդանավակայանից։