Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտի տեղեկատվության համաձայն՝ Քութայիսի (Ճոմա)-Ալպանա-Մամիսոն լեռնանցքի 18-23-րդ կմ-ում վերականգնվել է երթևեկությունը։
«Մաքրման աշխատանքների արդյունքում հանրապետական նշանակության Քութայիսի (Ճոմա)-Ալպանա-Մամիսոն լեռնանցքի 18-23-րդ կմ-ում վերականգնվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը»,- ասվում է տեղեկատվության մեջ։