Քութայիսի-Ալպանա-Մամիսոն լեռնանցքի մի հատվածում երթևեկությունը վերականգնվել է
Քութայիսի-Ալպանա-Մամիսոն լեռնանցքի մի հատվածում երթևեկությունը վերականգնվել է

Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտի տեղեկատվության համաձայն՝ մաքրման աշխատանքների արդյունքում Քութայիսի-Ալպանա-Մամիսոն հանրապետական ​​նշանակության լեռնանցքի կմ 18-54 հատվածում վերականգնվել է երթևեկությունը։

Հիշեցնենք, որ երեկ Քութայիսի-Ալպանա-Մամիսոն լեռնանցքի 18-րդ կիլոմետրում Ռիոնի գետի վարարման պատճառով արգելվել էր բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը։