Քութաիսիում խորհրդարանի նախկին շենքի մոտ կկառուցվի ժամանակակից բազմաֆունկցիոնալ այգի

17:33, 16.09.2025

Քութաիսիի խորհրդարանի նախկին շենքի մոտակայքում կկառուցվի ժամանակակից բազմաֆունկցիոնալ այգի։

Վրաստանի կառավարության տվյալներով՝ այսօր այգու շինհրապարակ է այցելել վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Վարչապետին նախատեսվող աշխատանքների մասին ներկայացրել է ենթակառուցվածքների նախարար Ռևազ Սոխաձեն։

«Ենթակառուցվածքների նախարարության քաղաքային զարգացման հիմնադրամն արդեն հայտարարել է այգու նախագծման մրցույթ։

Այգին կտեղակայվի մոտ 70 հեկտար տարածքում և կներառի մանկական խաղահրապարակներ, մարզադաշտեր և մարզումների գոտիներ, զբոսանքի և հեծանվային արահետների ցանց, մշակութային և կրթական տարածքներ, բաց բեմ, տաղավարներ և միջոցառումների գոտիներ։ Այգում կտեղադրվեն նաև տեղեկատվական կենտրոն, պերգոլաներ, շախմատի սեղաններ, դեկորատիվ լճեր և շատրվաններ։

Նախագիծը ներառում է նաև արտաքին լուսավորության և ոռոգման համակարգի տեղադրում, ինչպես նաև անվտանգության և տեսահսկման ենթակառուցվածքներ։ Նոր տարածքը լիովին հարմարեցված կլինի հատուկ կարիքներ ունեցող անձանց համար», – ասվում է Վրաստանի կառավարության կողմից հրապարակված տեղեկատվության մեջ։

Նմանատիպ