Քութաիսիում շրջանային ոստիկանության մոտ «Ազգային շարժման» նախաձեռնությամբ ընթանում է Բաթումիում ձերբակալված մարզիկներին սատարող ցույց
Քութաիսիում շրջանային ոստիկանության մոտ «Ազգային շարժման» նախաձեռնությամբ ընթանում է Բաթումիում ձերբակալված մարզիկներին սատարող ցույց

Բաթումիում ձերբակալվածների հարազատներն այս պահին բողոքի ցույց են անցկացնում Քութաիսիում գտնվող շրջանային ոստիկանության շենքի դիմաց: Ակցիան կազմակերպել է «Ազգային շարժումը»:

Ցուցարարները փակել են ճանապարհը: Նրանք ներքին գործերի նախարարությունից պահանջում են ձերբակալվածներին անվերապահ ազատ արձակել: Քիչ առաջ ցուցարարներին մոտեցավ մարզային ոստիկանության պետը՝ խնդրելով ազատել ճանապարհը:

«Ոչ մի հանցագործություն չի կատարվել: Այս տղաներին սադրել են Գումաթիում և ձերբակալել: Նրանք բանտում են միայն այն պատճառով, որ դա ցանկանում է Բիձինա Իվանիշվիլին», – ասաց «Միացյալ ազգային շարժման» անդամ Բոնդո Թևդորաձեն:

Բաթումիում ձերբակալվել են «Ազգային շարժմանը» սատարող մարզիկներ, ընդհանուր վեց հոգի: Ձերբակալված են Փիրուզ և Ռեզո Ծուլուկիձե եղբայրները, ինչպես նաև Թամազ և Թորնիկե Ճելիձե եղբայրները և նրանց զարմիկները՝ Իրակլին և Գելա Ճելիձեն:

Ըստ ՆԳՆ-ի, վեց անձինք բերման են ենթարկվել ոստիկանության կողմից՝ խմբակային բռնություն կազմակերպելու և դրան մասնակցելու մեղադրանքով:

Հետաքննության արդյունքում պարզվել է, որ ամբաստանյալները այս տարվա ապրիլի 12-ին Քութաիսիի Գումաթ ՀԷԿ-ի բնակավայրում «Նամախվանի» ՀԷԿ-ի կառուցման դեմ բողոքի ցույցի ընթացքում խմբակային բռնության են ենթարկել և ֆիզիկապես վիրավորել երեք անձանց: Վնասվել է տուժածներից մեկին պատկանող մեքենան: Խմբային բռնության կազմակերպման և դրան մասնակցելու փաստը հետաքննվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածով», – ասված է ՆԳՆ հայտարարության մեջ: