Քութաիսիում գործող վրացական ընկերությունը դարձել է H&M ապրանքանիշի պաշտոնական մատակարարը
«ԷմջիԷմթեքս» ՍՊԸ վրացական ընկերությունը դարձել է «Հ և Մ» (H&M) ապրանքանիշի պաշտոնական մատակարարը, համապատասխանաբար, Եվրոպայի տարբեր երկրներում H&M-ի խանութներում ապրանքը կվաճառվի «Պատրաստված է Վրաստանում» (MADE IN GEORGIA) պիտակով:
«Արտադրիր Վրաստանում» գործակալության տեղեկությամբ, ընկերությունն այդ նպատակով անցել է խիստ տեխնիկական և սոցիալական աուդիտ:
«ԷմջիԷմթեքս» ՍՊԸ-ն վրաց-ռումինական ներդրումներով ստեղծված ձեռնարկություն է, ռումինական հագուստ արտադրող ընկերության դուստր ընկերությունը, որը ապրանք է արտադրում աշխարհում հայտնի ապրանքանիշների համար: Ընկերությունն «Արտադրիր Վրաստանում» ծրագրի շրջանակներում կարողացել է գնել նորագույն տեխնոլոգիայի կարի մեքենաներ:
«ԷմջիԷմթեքս» ՍՊԸ-ն, որը գործարկվել է 2018 թվականի ապրիլի սկզբին, մեկ տարում արտադրում է 6 000 000 լարիի հագուստ: Ձեռնարկությունում աշխատում է 280 մարդ: Ներդրումերի ընդհանուր ծավալը կազմում է 3 մլն լարի: Ձեռնարկությունը գտնվում է Քութաիսիում: