Քութաիսիում գնացքը բախվել է դպրոցի աշակերտներին
Քութաիսիում գնացքը բախվել է դպրոցի աշակերտներին

Քութաիսիում դպրոցի աշակերտներին բախվել է գնացքը: Դեպքը տեղի է ունեցել երեկ:

Ինչպես Առաջին ալիքի լրագրողին հայտնել են ականատեսները, քույր և եղբայր վերադառնում էին դպրոցից: Նրանք պետք է անցնեին երկաթգիծը, երբ նրանց է բախվել Ծղալտուբո-Քութաիսիի գնացքը:

Տուժած երեխաներին տեղափոխել են հիվանդանոց:

Վրաստանի ներքին գործերի նախարարության տեղեկությամբ, տեղի ունեցածի առնչությամբ հետաքննություն է ընթանում ՔՕ-ի 275-րդ հոդվածի առաջին մասով: