Քութաիսիի և Զեստափոնիի գերեզմանոցները կփակվեն, – Վրաստանի հեռուստաալիքներից մեկին ասաց Իմերեթիի պետներկայացուցիչ Զվիադ Շալամբերիձեն:
Ըստ նրա, բոլոր գերեզմանոցները կփակվեն` 13-ը Քութաիսիում և երեքը` Զեստափոնիում:
«Նախատեսվում է փակել Քութաիսիի 13 գերեզմանոցը, ինչպես նաև երեքը` Զեստափոնիում: Այս գերեզմանոցների մուտքերի բոլոր ճանապարհները կփակվեն մի քանի օրով: Այս օրերին կվորոշենք թե քանի օրով կփակվի և կտեղեկացնենք բնակչությունը, թե երբվանից կգործեն սահմանափակումները», – ասաց Զվիադ Շալամբերիձեն:
Միևնույն ժամանակ, կառավարության որոշման համաձայն, ապրիլի 15-ից 21: 00-ից արգելվում է մուտք գործել և թողնել չորս խոշոր քաղաքներ` Թբիլիսին, Ռուսթավին, Բաթումին և Քութաիսին: