Քութաիսիում երկու անձ է ձերբակալվել՝ սեռական բնույթի այլ գործողության և հարկադրանքի մեղադրանքով
Քութաիսիում երկու անձ է ձերբակալվել՝ սեռական բնույթի այլ գործողության և հարկադրանքի մեղադրանքով

Վրաստանի ՆԳՆ Իմերեթիի, Ռաճա-Լեչխումիի և Քվեմո Սվանեթիի ոստիկանության բաժանմունքի Քութաիսիի քաղաքային բաժնի աշխատակիցները օպերատիվ որոնողական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում Քութաիսում տարբեր ժամանակ ձերբակալել են 1977 թվականին ծնված Դ.Զ.-ին՝ անչափահասի նկատմամբ հարկադրանքի մեղադրանքով եւ 1988 թվականին ծնված Գ.Ռ.-ին՝ սեռական բնույթի այլ գործողությունների համար:

«Քննությամբ պարզվել է, որ Դ.Զ.-ն Քութաիսիի Գումաթհես բնակավայրի դպրոցներից մեկի շրջակայքում անչափահաս աղջկան առաջարկել է մեքենայով հասցնել նշանակման վայր, և որոշակի տարածություն անցնելուց հետո ստիպել նրան հանձնել բջջային հեռախոսը։ Իրավապահ մարմինների աշխատակիցները ձեռնարկված օպերատիվ համալիր միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում Դ.Զ.-ն ձերբակալվել է հանցագործությունը կատարելուց անմիջապես հետո։

Ինչ վերաբերում է երկրորդ ամբաստանյալ Գ. Ռ.-ին, նա իրավապահների կողմից ձերբակալվել է դպրոցներից մեկի շրջակայքում, երբ նա սեռական զրույց է ունեցել դպրոցականների հետ և խնդրել, որ ձեռքերով դիպչեն իր սեռական օրգաններին»,- ասվում է ՆԳՆ-ն տեղեկության մեջ:

Սեռական բնույթի այլ գործողությունների և հարկադրանքի հետաքննությունը շարունակվում է Վրաստանի Քրեական օրենսգրքի 150-րդ և 138-րդ հոդվածներով։