Քութաիսիում ընտանիքի սրբության օրվա կապակցությամբ երթ է անցկացվում:
Այսօրվա առիթով առավոտից քաղաքացիները հավաքվել էին քաղաքի կենտրոնում։
Այս պահին Քութաիսի -Գաենատի թեմի ներկայացուցիչներն ու հասարակ քաղաքացիները երթով շարժվում են դեպի Սուրբ Դավիթ Աղմաշենեբելի տաճար, որտեղ կկատարվի խաղաղության աղոթք։
Ընտանիքի սրբության և ծնողների հարգանքի օրվա կապակցությամբ երթեր են անցկացվում նաև Թբիլիսիում և խոշոր քաղաքներում։