Քութաիսիում բռնի տեղահանված 480 ընտանիքների բնակարաններ կտրամադրվեն նորակառույց շենքերում
Տեղահանվածների, էկո-միգրանտների և ապրուստի միջոցների ապահովման գործակալությունը 480 ներքին տեղահանված ընտանիքների բնակարաններ կտրամադրի Քութաիսիի նորակառույց շենքերում:
Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ բնակելի տարածքների բաշխման մասին որոշումը կայացվել է փախստականների հարցերն ուսումնասիրող հանձնաժողովի կողմից՝ երկարաժամկետ վերաբնակեցման չափանիշներին համապատասխան։
Գերատեսչության տվյալներով՝ գործակալության կայքում հրապարակվել է տեղահանված ընտանիքների ցանկը, որոնց կտրամադրվեն Քութաիսիում հիմնովին վերանորոգված բնակարաններ։
«Տեղահանված ընտանիքներին բնակարանով ապահովելու նպատակով Վրաստանի վարչապետի հայտարարած աննախադեպ մեծածավալ շինարարական աշխատանքները մեկնարկել են Թբիլիսիում, Քութաիսիում, Զուգդիդիում, Ռուսթավիում և Բորջոմիում։ Մինչև 2025 թվականի վերջը բռնի տեղահանված 13 000 ընտանիքի նոր բնակարաններ կտրամադրվեն։ Մինչև 7000 ընտանիք բնակարան կստանա նորակառույց շենքերում, իսկ 6000 ընտանիք կտեղավորվի գյուղի տուն ծրագրի շրջանակում»,- հայտնում են առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից։