Քութաիսիում «Ազգային շարժման» գրասենյակի ուղղությամբ նետել են ավելներ և ձվեր (վիդեո)
Քութաիսիում «Վրացական երազանքի» կողմնակիցները ավելներ և ձվեր են նետել «Ազգային շարժման» գրասենյակի ուղղությամբ: Նրանք նաև դռան վրա ներկով գրել են «հավանոց»:
Տեղում մոբիլիզացված են իրավապահներ:
«Վրացական երազանքի» ներկայացուցիչ Թամփա Բակուրաձեն «Ազգային շարժման» անդամ Նատալիա Քութաթելաձեի դեմքին ձու է նետել: