Քութաիսիում ավարտվել է «Նամախվան ՀԷԿ» կասկադի հակառակորդների ցույցը
Քութաիսիում ավարտվել է «Նամախվան ՀԷԿ» կասկադի հակառակորդների ցույցը, սակայն կազմակերպիչները գիշերը կանցկացնեն Քութաիսիի կենտրոնական հրապարակում:
Այսօրվա հանրահավաքում հնչեցին նոր պահանջներ: Ըստ ցուցարարների, եթե իրենց պահանջը չկատարվի, և էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան հրաժարական չտա, բողոքի ալիքը կտեղափոխվի մայրաքաղաք, նրանք կհավաքվեն կառավարության վարչության մոտ և այս անգամ կպահանջեն ոչ միայն Թուրնավայի, այլ՝ նախարարների կաբինետի անդամների, ինչպես նաև՝ վարչապետի հրաժարականը:
«Ես ուզում եմ իշխանությանը խնդրել չփորձել վարկաբեկել իր սեփական բնակչությանը և չծաղրել այն փաստը, որ այստեղ ինչ-որ մեկը հոմոֆոբ է: Պարոնայք, մի՛ խորացրեք արդեն գոյություն ունեցող անդունդը: Մենք ոչնչից չենք վախենում, մենք անկախ մարդիկ ենք: Մենք հիշեցնում ենք իշխանությանը. Եթե դուք մեզ չեք ծառայում, ապա մենք ձեզ կհեռացնենք և կբերենք մեզ ծառայող իշխանություն», – ասաց Ռիոնի կիրճի պահակ Վառլամ Գոլեթիանին:
Կազմակերպիչների խոսքով, բողոքի հաջորդ հանրահավաքը տեղի կունենա մայրաքաղաքում, չնայած ամսաթիվը դեռ անհայտ է: