Քութաիսիում արձանագրվել է կորոանվիրուսի 11 նոր դեպք
Քութաիսիում արձանագրվել է կորոանվիրուսի 11 նոր դեպք

Վերջին 24 ժամում Քութաիսիի ինֆեկցիոն հիվանդանոց է տեղափոխվել կորոնավարակակիր 11 պացիենտ, ապաքինվել է 9-ը:

Կլինիկայի տնօրեն Նոդար Մաղլափերիձեի հայտարարությամբ, հիվանդանոցում այս պահի դրությամբ բուժում է ստանում 70 պացիենտ:

«Ավելացել է 12 վարակակիր, իսկ ապաքինվել և դուրս է գրվել 9-ը:  Ունենք ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 4 պացիենտ, իսկ 9-ը՝ կայուն»,- հայտարարել է Մաղլափերիձեն:

Այս պահի դրությամբ, կլինիկայում սպասում են կասկածելի ախտանշաններ ունեցող հետազոտված 11 պացիենտի թեստի պատասխաններին:

Քութաիսիի ինֆեկցիոն կլինիկայում ընդհանուր ապաքինվել է 182 պացիենտ: