Քութաիսիից Կոպենհագենի ուղղությամբ ավիաչվերթների մեկնարկի առնչությամբ Դանիայում Վրաստանի դեսպանությունը տարածում է հայտարարություն
Քութաիսիի օդանավակայանից Կոպենհագենի ուղղությամբ ավիաչվերթների մեկնարկի առնչությամբ, Դանիայում Վրաստանի դեսպանությունն ի ուշադրություն Վրաստանի քաղաքացիների տարածում է հայտարարություն և նրանց կոչ անում, առավելագույնս հաշվի առնել Շենգենի անդամ երկրներում առանց վիզա երթևեկելու կանոնները:
«Կարճաժամկետ այցը ենթադրում է 90 օր՝ ցանկացած 180 օրվա ընթացքում:
Ճամփորդելու նպատակը հաստատելու համար Վրաստանի քաղաքացին պետք է ունենա հետևյալ փաստաթղթերը.
• Կենսաչափական անձնագիր
• Հետ վերադարձի տոմս
• Հյուրանոցի գործող ամրագրում
• Ճամփորդության ապահովագրում
• Ճամփորդության ֆինանսական ապահովման փաստաթուղթ (Դանիայի օրենսդրությամբ սահմանված է մեկ օրվա (24 ժամ) համար 350 դանիական կրոն):
Խնդրում ենք, հաշվի առնել, որ Վրաստանի դեսպանության հյուպատոսարանի ծառայությունը, ինչպես նաև արտասահմանի այլ հյուպատոսարանի ծառայությունները չունեն որևէ իրավական լծակ, միջամտելու սահմանապահի իրավասությանը և փոխել նրա որոշումը այս կամ այն քաղաքացուն Դանիայի Թագավորության տարածք թողնելու առնչությամբ: Մաղթում ենք ուրախ ճամփորդություն»,- նշված է դեսպանության հայտարարությունում: